Логотип

Պաշտպանության նախարար․ Իսրայելը հարձակվել է Իրանի խոշորագույն նավթաքիմիական համալիրի վրա

Իսրայելցի զինվորականները հենց նոր հարձակվել են Իրանի հարավում գտնվող խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանին, որը գտնվում է Ասալույեում։ Դա առանցքային թիրախ է, որն արտադրում է երկրի նավթաքիմիական արտադրանքի մոտ կեսը», – հայտարարել է Կացը, որի խոսքերը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Իրանական «Fars» գործակալությունը հաստատել է նավթաքիմիական համալիրին հարվածելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ Ասալույեում պայթյուններ են որոտացել:

Sputnik Արմենիա