«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ է հարցաքննվել ՀՀ քննչական կոմիտեում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ խոսքը Բագրատ Սրբազանի հիմնական գործից առանձնացված ևս մեկ գործի մասին է։ Փաստաբանը, սակայն, չներկայացրեց մանրամասներ՝ պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
«Ե՛վ նախորդ հարցաքննությունը, և՛ այսօրվա հարցաքննությունը թե՛ ես, թե՛ Բագրատ սրբազանը կապում ենք իր վերջին հայտարարությունների հետ, մասնավորապես` դատաարանի դահլիճում»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճում անդրադարձել էր ՔԿ ղեկավարի հայտարարությանը, թե գործում փաստ կա ահաբեկչություն կատարելու խոստովանության մասին։
Նա մասնավորապես ասել էր, որ իրեն կանչում են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը։ Բագրատ սրբազանը կասկած էր հայտնել, որ այս իբրև խոստովանական թուղթը իրավապաահ մարմիններն են սարքել և դրել իր և գործող անցնող մյուս մարդկանց պահարանների մեջ։
