Логотип

Պաշտպան․ Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը բժշկի խորհրդով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

«Երկու օր չէի տեսել նրան, և այսօր արդեն վիճակն արտաքինից ավելի վատ էր. նկատելի էր հյուծվածություն և դանդաղություն։ Բժշկի հետ զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում մասնագետը մանրամասն ներկայացրեց թե՛ Նարեկի հիվանդության առանձնահատկությունները, թե՛ հացադուլի բացասական ազդեցությունը դրա վրա։ Բժիշկը ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը»,– ասաց Մելիքյանը։

Sputnik Արմենիա