Логотип

Պաշտպան․ Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ Սամվել Կարապետյանի գործի ձգձգումը խնդրահարույց է

ՀՀ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ժամկետների հետագա ձգձգումը խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել գործի ձգձգումը կամ «դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը»:

«Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել»,- գրել է Վարդևանյանը։

Արդյունքում, թեպետ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, սակայն արձանագրել է, որ կա ժամկետների ձգձգում։

«Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը` 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է, չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են, հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա»,- գրում է Վարդևանյանը։

Sputnik Արմենիա