Логотип

Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: