Логотип

Պատգամավոր․ «Թրամփի ուղու» լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է Երասխ-Սադարակ երկաթուղին

Մինչ այն պահը, երբ Հայաստանի և Նախիջևանի միջև գտնվող Երասխ-Սադարակ երկաթուղին չկառուցվի, Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացախ Ազգային ժողովի նիստում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրական գործընթացներին։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականին Կառավարությունը տարածել էր մի որոշման նախագիծ, որով նախատեսվում էր երեք սահմանային անցակետերի բացում (Երասխ-Սադարակ, Քարահունջ և Ղազախ)։ Սակայն այդ հարցը այդպես էլ չի մտել Կառավարության օրակարգ։

«Մինչև չկառուցվի Երասխ-Սադարակ ճանապարհը՝ Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ։ «Թրամփի երթուղին», որի մասին այդքան շատ են խոսում, չի կարող լիարժեք գործել առանց այս հատվածի։ Այդ ճանապարհը պետք է ներառի ոչ միայն 42 կիլոմետրը, այլև ամբողջ երթուղին մինչև Երասխ», – պարզաբանել է Խաչատրյանը։

Խորհրդարանականը նաև ընդգծել է Իջևան-Ղազախ ճանապարհի կարևորությունը՝ նշելով, որ դրա բացումը կարող է ապահովել ավելի կարճ ճանապարհ դեպի Թբիլիսի, ինչպես նաև դեպի Կասպից ծով։

News.am