Մարտուն Գրիգորյանն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամ է, և մենք հարգում ենք նրա որոշումը՝ միանալ գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմին։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է, որ շնորհակալ է գործընկերոջը համատեղ պայքարի համար։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրենց առաջարկած իմփիչմենթը հավասարազոր է փողոցային պայքարին։ Նա ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերի հետ քննարկումները կկենտրոնանան մեկ օրակարգի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից։
«Իմփիչմենթը և ընտրությունները միմյանց բացառող գաղափարներ չեն։ Դրանց միջև հակասություններ չկան ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։ Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում են արձագանքել ՀՀԿ ծրագրին, պետք է հաշվի առնեն վերը նշվածը»,- ասել է Մամիջանյանը։
News.am
