Логотип

Պատգամավոր․ Հանկարծամահ եղած բժիշկ Արտավազդ Սահակյանը մեկ ամիս առաջ հարցաքննվել էր

Դեկտեմբերի 6-ին մահացած բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը մահվանից օրեր առաջ հարցաքննվել էր ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ բժշկին վերջին անգամ տեսել էր մեկ ամիս առաջ՝ հերթապահության ժամանակ, և սուրճի առջև Սահակյանը պատմել էր, որ կանչվել է Քննչական կոմիտե և այդ օրն առավոտյան հարցաքննվել։ Պատգամավորի խոսքով՝ նա այնտեղից վերադարձել էր «անտրամադիր ու վիրավորված, խոսել էին Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին»։

Մարգարյանը 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն էր գործել՝ մեկ անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում: Նույն տարում 5-ամսյա կալանքից հետո Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններն ազատ էին արձակվել։ Դատելով գործողություններից՝ գործը, ըստ էության, վերաբացվել է։

Armenia Today