Логотип

Պատգամավոր․ Սա պարզապես անգործություն չէ, սա՝ քաղաքական հանցավոր անտարբերություն է

Սա պարզապես անգործություն չէ, սա՝ քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«2025-ի ընթացքում Աշոցքում գրանցվեցին բրուցելյոզի տարածման բազմաթիվ դեպքեր։ Մի շարք բնակավայրերում հարյուրավոր խոշոր եղջերավորներ մորթի են ենթարկվել, տասնյակ ընտանիքներ զրկվել են ապրուստի միջոցից։ Պատկան մարմինները ձևացնում են, թե արտակարգ ոչինչ չի պատահել։ Գյուղացին մնացել է միայնակ՝ իր խնդիրներով»,- իր խոսքում ասել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունները պարտավոր են Աշոցքի ֆերմերներին փոխհատուցել նյութական վնասները։

Նա նաև հայտնել է, որ Շիրակի մարզի գյուղերում հարյուրավոր խոշոր եղջերավորներ են մորթի ենթարկել և սա աղետ է գյուղացու համար:

News.am