ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը չի ներառվել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Ստամբուլ ուղևորվող պատվիրակության կազմում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցը նշում է, որ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն, ըստ որի՝ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 16-20-ը կմեկնի Թուրքիա, որի կազմում չկան ընդդիմադիր պատգամավորներ։
Թերթը հիշեցնում է, որ ԵԱՀԿ պատվիրակության կազմում են Գալստյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Թերթի տեղեկություններով՝ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։
Armenia Today