Логотип

Պատերազմի ժամանակ Ադրբեջանն Իսրայել է մատակարարել 40% վառելիք՝ վտանգելով դառնալ ցեղասպանության հանցակից

Oil Change International կազմակերպությունը, որը վերահսկում է հանածո վառելիքի շուկան, պարզել է, որ Գազայում պատերազմի ժամանակ Իսրայել ներմուծվող հում նավթի 40 տոկոսը ադրբեջանական ծագում է ունեցել,- գրել է OC Media-ն։

Կազմակերպության զեկույցի հրապարակումը համընկել է ՄԱԿ կլիմայի փոփոխության ամենամյա կոնֆերանսին՝ COP30-ին։

Զեկույցի համաձայն՝ 2023թ․ նոյեմբերից մինչև 2025թ․ հոկտեմբերը Ադրբեջանը (Թուրքիայով) և Ղազախստանը (Ռուսաստանով) մատակարարել են Իսրայելի հում նավթի մոտ 70 տոկոսը, ընդ որում՝ ադրբեջանական արտադրանքն առաջատարն էր՝ կազմելով ավելի քան 7 միլիոն տոննա կամ ընդհանուրի գրեթե 40 տոկոսը: Զեկույցում ներառված ժամանակահատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով իրականացվել է ադրբեջանական 61 առաքում, որի ծագման երկիր նրա փոխարեն նշված է Թուրքիան:

Երկրորդ տեղում է Ղազախստանն է՝ մոտ 5.3 միլիոն տոննա առաքմամբ (Ռուսաստանով):

Զեկույցը նաև մեջբերում է իրավական փորձագետ Իրենա Պիետրոպաոլիի այն կարծիքը, որ երկրները պետք է «հաշվի առնեն, որ Իսրայելին ռազմական գործողությունների համար տրամադրվող ցանկացած ռազմական կամ այլ օգնություն կարող է նրանց ենթարկել ցեղասպանությանը մասնակցության ռիսկի՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի»:

Տեքստն ավարտվում է նրանով, որ պատերազմի ժամանակ Իսրայել վառելիք մատակարարած պետությունները «դա արել են՝ լիովին գիտակցելով նրա վայրագությունները»:

News.am