«Թրամփի ուղու» վրա գործելու է ՀՀ մաքսային ծառայությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,– ընդգծեց Հակոբյանը:
Sputnik Արմենիա