Логотип

Պենտագոնի ղեկավար․ Ամերիկյան նոր ուժեր են ժամանել Մերձավոր Արևելք

Ամերիկյան նոր ուժեր կժամանեն Մերձավոր Արևելք, Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:

Նա նշել , որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր են մեկ շաբաթվա ընթացքում Իրանի երկնքում լիակատար գերակայություն հաստատել: Պատերազմի նախարարի խոսքով` ԱՄՆ-ի ավիառումբերի պաշարներն անսահմանափակ են։ Նա զգուշացրել է, որ հարվածներ կհասցվեն Իրանի տարածքի խորքերին:

Հեգսեթը հաստատել է, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել. սա առաջին նման դեպքն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Նրանց ռազմածովային ուժերն այլևս դեր չունեն։ Երեկ Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավը խորտակեց իրանական ռազմանավը, որը կարծում էր, թե միջազգային ջրերում անվտանգ է: Բայց այն տորպեդահարվեց և խորտակվեց: Լուռ մահ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի զինվորականներն ընթացիկ պայմաններում ի վիճակի չեն համակարգված պատասխան տալ ամերիկյան և իսրայելական ուժերի գործողությանը:

Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մահացել են։ Իշխող խորհրդի անդամները, որոնք կարող էին իրավահաջորդ ընտրել, մահացած են, անհետ կորած են կամ գտնվում են բունկերներում:

Հեգսեթը նաև հայտնել է, իբր սպանվել է «Թրամփի դեմ մահափորձ իրականացրած» իրանական ջոկատի ղեկավարը:

«Թրամփի մահափորձը կատարող խմբի պարագլուխը հետապնդվել է և սպանվել։ Իրանը փորձում էր սպանել Թրամփին, սակայն ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում, և այդ մեկը Թրամփն է», – հայտարարել է նա:

Sputnik Արմենիա