Логотип

Պեսկովը Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու մասին փաստաթուղթը անկյունաքարային է անվանել

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։

«Բնականաբար, այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն ​​անցկացնել բարձրախոսի ձևաչափով», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

News.am