Логотип

Պեսկով․ ՌԴ-ն բանակցությունների արդյունքների մասին ազդակներ դեռ չի ստացել

Մոսկվան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի ազդակ դեռ չի ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դեկտեմբերի 15-ին ավարտվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ երկօրյա բանակցությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, իսկ Ուիտկոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի կազմակերպումից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ եվրոպացիների մասնակցությամբ Վաշինգտոնի և Կիևի շփումների արդյունքներին:

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ կմշակվի եվրոպացիների մասնակցությամբ ամերիկացիների և ուկրաինացիների բանակցությունների արդյունքում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն ակտիվացել են հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերի քննարկումների և Կիևին հետագա աջակցություն տրամադրելու ֆոնին:

Վերջին ամիսներին Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ ԱՄՆ–ն Ուկրաինայի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ երկխոսություն է վարում ինչպես Կիևի, այնպես էլ դաշնակիցների հետ:

Մոսկվան իր հերթին ընդգծում է, որ իրավիճակը կգնահատի ըստ այդ քննարկումների և Վաշինգտոնում ու Կիևում կայացվող որոշումների արդյունքների:

Sputnik Արմենիա