Логотип

Պետդեպարտամենտ․ 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից՝ Իրանին հասցված հարվածներից հետո

Պետդեպարտամենտը հայտնել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայեականլ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից և վերադարձել Միացյալ Նահանգներ։

«Փետրվարի 28-ից սկսած՝ Մերձավոր Արևելքից ավելի քան 70 հազար ԱՄՆ քաղաքացի անվտանգ վերադարձել է Միացյալ Նահանգներ», X-ի հայտարարության մեջ նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։ Նրա խոսքով՝ պետդեպարտամենտը նպաստել է 50 հազար ամերիկացիների վերադարձին և կազմակերպել է ավելի քան 60 չարթերային թռիչք։

News.am