Логотип

«Պետությունը ոչ բոլոր հանցավոր արարքներն է հասցնում կանխել». Սրբուհի Գալյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի մասնակցել կառավարությունում Արմավիրի ողբերգական դեպքի առնչությամբ տեղի ունեցած որևէ քննարկման։

«Ես չեմ մասնակցելնման քննարկման, բայց Ներքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվաշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք, թե ինչ էտեղի ունեցել», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումասաց նա։

Գալյանը կոչ արեցսպասել այնքան, որքանանհրաժեշտ է, որարդյունքներ տեսնենք։

Դիտարկմանը, որ Facebook-ում գրառում անողին արագ հայտնաբերում են, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան, իսկ երբ որ ընդդիմադիր համայնքապետ է ստանվում, դեռ որևէ ձերբակալված չկա, Գալյանն ասաց. «Ձեր հարցադրման տողատակը ո՞ր ն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է և չգործադրվե՞լ։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվե՞լ, որպեսզի հայտնաբերվեն մեղավորները։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել՝ հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող և իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան»։

Հարցին՝եթեիրավապահհամակարգն իր տեղում լիներ՝ հնարավոր կլինե՞ր կանխել ողբերգությունը՝ նախարարն ասաց, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը. «Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում։ Ցավոք, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ, որ միայն մեր երկրում է այդպես:

Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք՝ պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք, մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այ այս–այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այ այս–այս մարդիկ գուցեև իրենց աշխատանքում թերացել են։

Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք մեկ-երկու դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում»,– հայտարարեց Գալյանը։

News.am