Իրանի իրավիճակն ազդել է ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։ Այս հայտարարությունն արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները պատրաստվում են Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Թեհրանի հետ գործարքի հասնելու բոլոր դիվանագիտական ջանքերը:
«Իրանում տիրող իրավիճակն ազդել է Մերձավոր Արևելքի խաղաղության վրա, ուստի կողմերը պետք է շրջահայացություն դրսևորեն և խուսափեն նոր հակամարտություններից»,– հայտարարել է Վան Ին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
Sputnik Արմենիա
