Логотип

Պետք է վերանայենք մեր վարքագիծը․ Փեզեշքիանը՝ Իրանում անցկացվող բողոքի ցույցերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

«Վերջին փորձը ցույց տվեց, որ ոխերիմ թշնամիները` ներառյալ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել ու պառակտել Իրանը։ Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձում են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է պետության ղեկավարը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է ականջալուր լինեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները։

«Մենք պարտավոր ենք վերանայել մեր վարքագիծը և գործողությունները ժողովրդի նկատմամբ, թույլ չտանք չարակամներին բողոքի ցույցերը վերածել ատելության»,- ասել է նախագահը։

Sputnik Արմենիա