Նիկոլ Փաշինյանը կոչ է անում սխալներից դասեր քաղել ու հետևություններ անել։
«Իմ առաքելությունը համարում եմ ժողովրդին նահատակացման տրամաբանությունից դուրս բերելը, ու մենք, այո՛, այսօր հասել ենք դրան բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ եթե հիմա ասեն, որ որդեգրում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգը՝ Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է։
«Դա նշանակում է նրանց դատապարտել հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ չիմանան՝ որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա, ես ասում եմ՝ կա՛, այդ հասցեն Հայաստանն է՝ իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ ուղիղ է ասում՝ հրաժարվում են Ղարաբաղ վերադարձի ճանապարհից։
«Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն»,- ընդգծեց նա։
Aysor.am
