ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները և հրաժարվում են բացել։ Ինչ–որ պահի անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ էր սկսվել։
Վատացե է Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը` անհետ կորած է։ Նրա համար շտապօգնություն է կանչվում։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին կրկին հավաքվել էին պաշտպանության նախարարության հետ՝ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Նրանց խոստացել էին, որ սեպտեմբերի 29-ին իրենց կընդունեն և նրանք որոշել էին կեսօրից հավաքվել ՊՆ-ի մոտ ու սպասել հանդիպման։
Անհետ կորածների ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում` Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռ, ըստ ծնողների, խոստացել էին 30 ծնողի հետ հանդիպել։
News.am