Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին։Այս մասին NEWS.am-ի հետզրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդել է ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: