Логотип

ՊՆ համակարգում դժգոհություններ կան Սուրեն Պապիկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ

Պաշտպանության նախարարության համակարգում դժգոհություններ կան նախարար Սուրեն Պապիկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ, քանի որ վերջինս պատշաճ ուշադրություն չի դարձնում իր ղեկավարած ոլորտի խնդիրներին՝ ակտիվորեն ներգրավվելով նախընտրական քարոզչությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականն այս առումով որպես օրինակ է բերում Պապիկյանի հրապարակումը: Նա մարտի 31-ին իր պաշտոնական էջում զետեղել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութը, որով հայտնում էին Արմավիրում իբր թե ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մասին։

Մինչդեռ, ըստ լրատվամիջոցի՝ համակարգում արձանագրվում են մահվան և բռնության դեպքեր։

Մասնավորապես, Արարատի զորամասում սրտի կանգից մահացել է գումարտակի հրամանատարի մոտ 40 տարեկան տեղակալը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի պարզաբանմամբ՝ սպայի մահը տեղի է ունեցել շաբաթներ առաջ և դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով արձանագրված դեպք, ինչի վերաբերյալ գերատեսչությունը պաշտոնական իրազեկում չի կատարում։

Բացի այդ, թերթը հիշեցրել է Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին, որի վերաբերյալ ՊՆ-ն տարածել էր սակավախոս հաղորդագրություն՝ նշելով, թե դեպքն արձանագրվել է վարժական հավաքի ընթացքում։ Մինչդեռ, ըստ աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել հենց մարտական դիրքերում՝ սահմանի պահպանության ժամանակ։

Armenia Today