ՀՀ ՊՆ-ն առաջարկել է 2026թ. ամառային զորակոչի ժամկետները: Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft հարթակում:
Փաստաթղթի համաձայն՝ Զինված ուժերի զորակոչը նախատեսվում է անցկացնել հունիսի 22-ից օգոստոսի 15-ը:
Պարտադիր ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսված է հունիսի 24-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նախագծով սահմանվում են նաև զորակոչային արշավի կազմակերպման կարգը և բանակի համալրման միջոցառումները:
Armenia Today
