Логотип

Պուտինը Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սուրբ Զատկի տոնի առթիվ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը հրադադար է հայտարարվում:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մոտեցող ուղղափառ Զատկի տոնի (Քրիստոսի Հարության) առթիվ հայտարարվում է զինադադար՝ 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը»,-ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով:

Զորքերին հանձնարարվել է պատրաստ լինել կանխելու Ուկրաինայի ԶՈւ հնարավոր սադրանքները, ինչպես նաև ցանկացած ագրեսիվ գործողություն:

Sputnik Արմենիա