Логотип

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի։ Վերահաստատվել է տարբեր բնագավառներում ռուս-ադրբեջանական փոխգործակցության զարգացումը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, որը հիմնված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա», – ասված է հաղորդագրության մեջ

Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին պատճառով Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանմանն աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից իրանցի ժողովրդին մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովելու» համար։

Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև հանդես են եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և ներկայիս սուր հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։

News.am