Логотип

Պուտինը Պեկինում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է «Կուրսկի շրջանի ազատագրման գործում Հյուսիսային Կորեայի զինվորականների դերը, որը համապատասխանում է երկրների միջև կնքված պայմանագրին», փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Պուտինը հավելել է, որ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում կքննարկի բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները

Կիմ Չեն Ընն իր հերթին հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ընդգծել է, որ այդ հարաբերությունները զարգանում են բոլոր առումներով։ «Եթե Փհենյանը կարողանա որևէ կերպ օգնել Ռուսաստանին, ապա նա անպայման կանի դա, դա եղբայրական պարտականություն է», – նշել է նա։

News.am