Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար, Reuters-ին հայտնել է ռուսական աղբյուրը։
«Ուկրաինական կողմի հետ եռակողմ շփումներ չեն նախատեսվում», – ասել է այցի մանրամասներին անմիջականորեն տեղյակ ռուսական աղբյուրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պատվիրակները դեկտեմբերի 2-ին հանդիպել են Կրեմլում։ Բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ. կողմերը քննարկել են Ուկրաինայում կարգավորման պլանը, որը մշակվել է Վաշինգտոնի և Կիևի միջև խորհրդակցություններից հետո։ Հանդիպումից հետո Յուրի Ուշակովը հայտարարել է, որ համաձայնագրի փոխզիջումային տարբերակ դեռևս գոյություն չունի։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովի հետ:
News.am
