Логотип

Պուտինն արտահայտվել է Պեկինում Ալիևի հետ հանդիպման և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ այսօր Պեկինում միլիտարիստական ​​Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարության ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ«երկու-երեք բառ» է փոխանակել, հաղորդում է ТАСС-ը։

«Այսօր ես և նախագահ Ալիևը ողջունեցինք միմյանց, ես ողջունեցի նրան և նրա կնոջը։ Մենք երկու-երեք բառ փոխանակեցինք»,- Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վիճակը՝ Պուտինը նշել է, որ «երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով առկա իրավիճակից կամ որևէ քաղաքական իրավիճակից, և կան խնդիրներ»։

«Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունն, ի վերջո, ամեն ինչ իր տեղը կդնեն»,- համոզված է Պուտինը։

News.am