Логотип

Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։

Փաստաթղթի համաձայն` երկու երկրների հարաբերությունները կանցնեն համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային մակարդակի։

Համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո:

Sputnik Արմենիա