Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խնդրել է հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է ТАСС-ը։
«Ի դեպ, Դոնալդը [Թրամփ] խնդրեց ինձ, եթե հնարավոր լինի, նման հանդիպում անցկացնել [Վլադիմիր Զելենսկու հետ]»,- ասել է Ռուսաստանի նախագահը Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա վստահություն է հայտնել նաև, որ հնարավոր կլինի համաձայնության գալ բոլորի համար ընդունելի տարբերակի շուրջ՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար։
Ըստ Պուտինի՝ դեռևս 2022 թվականին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր դուրս բերել իր զորքերը Դոնբասից և դադարեցնել հակամարտությունը, սակայն զորքերի դուրսբերումից հետո Ուկրաինան փոխել է միտքը։
News.am