Ռուսաստանն ու Սիրիան քննարկում են բազմաթիվ հետաքրքիր համատեղ ծրագրեր, և Մոսկվան պատրաստ է զարգացնել դրանք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շաարայի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է TASS-ը։
«Շնորհակալ եմ Ձեզ մեր միջգերատեսչական պատվիրակությանը հյուրընկալելու համար, որը գլխավորում էր Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ պարոն [Ալեքսանդր] Նովակը։ [Հանդիպման ժամանակ] բացահայտվեցին բազմաթիվ հետաքրքիր և օգտակար նախաձեռնություններ, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ` դրանք իրականացնելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահը։
News.am