Ռուսաստանը իրավունք է վերապահում առաջնորդվել իր ազգային շահերով, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմամբ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի լիագումար նիստում։
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը հիմնականում առաջնորդվում է իր սեփական երկրի շահերով՝ այնպես, ինչպես այն հասկանում է դրանք», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ սա ռացիոնալ մոտեցում է։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը նույնպես իրավունք ունի առաջնորդվել իր ազգային շահերով։ Դրանց թվում նա ներառել է նաև Միացյալ Նահանգների հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը։
News.am