ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ փետրվարի 10–ի առավոտյան տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել։
Նշենք, որ վաղ առավոտից հուշահամալիր տանող բոլոր մուտքերի մոտ վարչապետի անվտանգության աշխատակիցներն են ու ոստիկաններ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
Երեկ վենսը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր նա կմեկնի Բաքու։
