Ջերմուկի բնակիչները պնդում են, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա իրենք կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները:
«Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոlոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա», – ասաց Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակից:
Ջերմուկցիներից մեկն էլ նշեց.
«Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում այս պահին վարչապետի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկում է ընթանում, որին մասնակցում են Ջերմուկ համայնքի ղեկավարը, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերեր, բնապահպաններ, տեղեկացնում է aysor.am-ը:
