Տեղի է ունենում Հայաստանի ադրբեջանացում, և դա Ադրբեջանի խաղաղության պայմանն է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Քրիստոնեական Զորակցություն» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները։
«Երբ ուսումնասիրում ենք Հայաստանի կողմից արվող զիջումները, հասկանում ենք, որ հայկական պետությունը կորցնում է իր եզակի հայկական բնույթը, հոգևոր ժառանգությունը, և դա բացում է դուռ ադրբեջանացման համար։ Այլ կերպ ասած, կառավարման ավտորիտար ոճը, որը տեսնում ենք Թուրքիայում և Ադրբեջանում, դառնում է կանոն Հայաստանում»,- ասել է Այբները։
Ի պատասխան այն հարցին, թե սա ինչ տեսակի խաղաղություն է, երբ Հայաստանը հանձնվում է յուրաքանչյուր պահանջից, Այբները նշել է, որ մեծ և աննախադեպ խաղ է ընթանում, որն ազդում է Խորհրդային Միության ամբողջ տարածքի վրա։
«ԱՄՆ-ի ռազմավարական շահագրգռվածությունն է թուլացնել, դուրս բերել Ռուսաստանին այդ տարածքներից, և նա օգտագործում է տարբեր միջոցներ դա անելու համար»։
Մանրամասները տեսանյութում։
