Հայ քրիստոնյաների կրոնական զտումների մեջ մեղավոր Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը և հրաժարվում է նպաստել բռնի տեղահանված անձանց Արցախ անվտանգ և արժանապատիվ վերադարձին, նշվում է Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության ներկայացուցիչ Ջոն Էյդների հայտարարության մեջ, որը ներկայացվել է Երևանում անցկացված հանրահավաքում:
«Բացի դրանից, լավ ֆինանսավորվող քարոզչական պատերազմ է ընթանում ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և այնպիսի քաղաքական ուժերի, ինչպիսին է Դաշնակցությունը, որոնք պայքարում են ղարաբաղցի հայերի հայրենիք վերադառնալու իրավունքի համար:
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը նպատակ ունի իրական խաղաղության ուղիներ գտնել հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև, և այն կարիք ունի միջազգային ուժեղ աջակցության, ինչպես նաև հայ հասարակության ուժեղ աջակցության:
Հնարավո՞ր է արդյոք երկարատև խաղաղություն կառուցել էթնիկ զտումների, բանտերում քաղաքական պատանդների և այլ բանտարկյալների առկայության, ցեղասպանության ժխտման պայմաններում»,- նշել է նա:
News.am