Логотип

Ջրային կոմիտեի նախագահ․ Ամռան ամիսներին ջրանջատումներ լինելու են

«Երկուշաբաթյա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատելու և ջրամատակարարման ժամանակացույցը վերանայելու համար»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Նա նշեց, որ իրենց նախնական գնահատականներով, ժամանակացույցը բարեավելու, լավարկելու պոտենցիալ ունեն։

«Մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնելու ենք, նոր թափ ենք հաղորդելու, որի արդյունքնում ունենալու ենք խնայված ջուր, երկրորդ՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդրնել ու այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- ասաց Արամազդ Ղալամքարյանը։

Հարցին՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերայի ժամերին ջուր չի լինում, ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը, Ջրային կոմիտեի նախագահն ասաց. «Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամ։ Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն ու ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ»։

Panorama.am