Логотип

Ռաֆայել ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ․ «ԹՐԱՄՓԻ ԵՐԹՈՒՂԻՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԳԱՂԻ ՄԵԽՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ-ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասի հարցով ԱՄՆ դիրքորոշումը, Հայաստանի համար «Թրամփի երթուղու» հետևանքները, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

«Մինչ օրս լիովին չեմ հասկանում՝ որն է Հարավային Կովկասի, Ադրբեջանի և Հայաստանի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ես գրեթե ամեն ժամ մոնիթորինգ եմ անում ամերիկյան մամուլը, բայց այս թեման գրեթե չի բարձրացվում։ Ո՞ւմ է դա հուզում։ Տարածաշրջանում ամրապնդվելու պատճառ կար, և դա արվեց։ Ադրբեջանն ու Հայաստանը միշտ եղել են և կլինեն աշխարհաքաղաքական խաղացողների ձեռքում զոհաքար»,- ասել է Օրդուխանյանը։

Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա, ըստ քաղաքագետի, դա հայկական պետականության դագաղի մեջ մխրճված մեխ է։

«Փաշինյանը չի հասկանում սպառնալիքի մասշտաբները։ Հայաստանի հանրային կարծիքը նույնպես մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ է կատարվում։ Ես երկու տարի առաջ ասում էի՝ ով պատերազմի փոխարեն ընտրում է ամոթը, կստանա թե՛ ամոթը, թե՛ պատերազմը։ Այդպես էլ եղավ։ Փաշինյանը փոխեց Սահմանադրությունը, զինանշանը։ Հայաստանի հեղինակությունը զրոյի է հասցվել։ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է, և դա Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի կարծիքն է»,- ասել է Օրդուխանյանը։

Alpha News