Логотип

ՌԴ ԱԳՆ․ Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է Ուկրաինայի ՀՕՊ ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով

Կիևում Ադրբեջանի դեսպանատան համալիրին վնաս է պատճառվել Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության պատճառով։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևի հանդիպումից հետո։

«Ռուսական կողմն իր անկեղծ ափսոսանքն է հայտնում միջադեպի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրման հիման վրա պարզվել է, որ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության, ենթադրաբար՝ Patriot հրթիռի անկման պատճառով է եղել»,- նշվել է հայտարարության մեջ։

News.am