Логотип

ՌԴ դեսպանն ասել է` ինչ ժամկետներում կարելի է վերականգնել Հայաստանով անցնող երկաթուղին

Հայաստանի հարավում գտնվող երկաթգիծը, որը «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի հետ, կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Այս մասին APA գործակալությանը հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ այսօր ճանապարհի 1 կիլոմետրի շինարարությունը կարող է 1 մլն դոլար արժենալ, այսինքն Մեղրիում ամբողջ 43 կիլոմետրանոց հատվածը կարող է արժենալ 43 մլն դոլար։ Միևնույն ժամանակ իշխանությունների 2022 թվականի հաշվարկներով, անհրաժեշտ կլինի 200 մլն դոլար։

«Ճանապարհը ավելի քան 40 կմ երկարություն ունի։ Ռուսաստանցի մասնագետները զննել են այն։ Ճանապարհը կարելի է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները քանդված չեն, երկաթուղային համալիրի անհրաժեշտություն չկա», – ասել է Եվդոկիմովը։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ ո՞վ և ինչպե՞ս կվերականգնի երկաթուղին, դա գլխավոր հարցը չէ։

«Գլխավոր հարցն այն է, թե որքան արագ կարելի է այն վերականգնել։ Այս ճանապարհը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց ևս պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար», – ասել է Եվդոկիմովը։

Sputnik Արմենիա