Логотип

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի ևս մեկ խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում են են ադրբեջանական ԶԼՄ–ները:

Այս մատակարարման շրջանակում 488 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն է ուղարկվել Հայաստան։ Սա այս երթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մատակարարվող արդեն հինգերորդ խմբաքանակն է։ Նշենք, որ այս երթուղով ավելի քան 22 հազար տոննա հացահատիկ (320 վագոն) և մոտ 610 տոննա պարարտանյութ է (9 վագոն) արդեն տեղափոխվել Հայաստան։

Sputnik Արմենիա