ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր է ուղարկել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմն ուսումնասիրում է Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկի բոլոր մանրամասները։
«Այժմ ուսումնասիրում ենք այդ առաջարկի բոլոր մանրամասները, հույս ունենք շփում ունենալ ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները պարզելու համար», – ասել է նա։
2025 թվականի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևը, որը աջակցում է Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման համապարփակ ծրագրին։ ԱՄՆ ծրագիրը Գազայի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծում է առաջարկում։ Բացի այդ, նախատեսում է նաև միջազգային կայունացնող ուժերի մանդատ, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգված եղանակով։
Sputnik Արմենիա
