ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ շքանշանը շնորհվել է Ազգային միասնության օրվա առիթով։ ՌԴ նախագահը պարգևներ է հանձնել նաև կրոնական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների։
Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշվում է Ազգային միասնության օրը: Այն սահմանված է «Ռուսաստանի ռազմական փառքի օրերի (հաղթական օրերի) մասին» դաշնային օրենքով։
Sputnik Արմենիա
