Логотип

ՌԴ-ն ավիահաղորդակցությունը վերսկսելու առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին

Ռուսաստանն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Գուսարովին:

«Մարդասիրական և առևտրաներդրումային կապերի վերագործարկմանը կարող էր զարկ տալ մեր երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը, ընդ որում՝ ի շահ առաջին հերթին հենց ԱՄՆ-ի։ Այս կապակցությամբ ամերիկյան իշխանություններին փոխանցել ենք մեր առաջարկները, գնդակը նրանց դաշտում է», – ասել է Գուսարովը։

Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովն էլ «Ռոսիա 24» հեռուստաալիքին ասել է, որ ՌԴ գործողությունները հայելային են եղել:

«Ավիահաղորդակցությունը վերսկսելիս մենք պետք է առաջնորդվենք այդ սահմանափակումների վերացմամբ և այն փաստով, որ մեր օդանավերը չեն կալանվի», – ասել է նա:

Նշվում է, որ ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարունակում են այս հարցի շուրջ շփումները:

Sputnik Արմենիա