Логотип

ՌԴ-ն Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում. Լավրովը հերքել է մեղադրանքները

Ռուսաստանը Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում։ Այս հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ունենք։ Իրանին որոշ տեսակների ռազմական արտադրանք ենք մատակարարել ենք, սակայն մենք չենք ընդունում այն մեղադրանքներին, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալների հարցում», – ասել է ՌԴ նախարարը «France TV»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները, և զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Ռազմական գործին ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն օգտագործվել են հետախուզական տվյալներ, արբանյակներից տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։

«Այն, որ այդ բազաները այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Իզուր չէ, որ ամերիկացիները իրենց զորքի մեծ մասը տարհանել են այդ բազաներից։ Դա ևս ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Ագրեսիա սկսելով՝ նրանք դավաճանեցին իրենց արաբ դաշնակիցներին», – ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ հարձակվելը հարցեր է առաջացնում ամերիկացի բանակցողների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ նման ագրեսիա էր սանձազերծվել նաև անցյալ տարի՝ բանակցությունների թեժ պահին։

Ռուսաստանն իր հերթին բազմիցս ազդանշաններ է ուղարկել ԱՄՆ-ին Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու համար երկխոսություն սկսելու նպատակահարմարության մասին։ Մոսկվան հանդես է գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից տուժած Իրանի և Պարսից ծոցի երկրների շահերի ապահովման օգտին։

Լավրովի կարծիքով` Իրանի իշխանությունների ներկայացուցիչների սառնասիրտ սպանությունների մասին հպարտ հայտարարությունները այլ կերպ, քան ցինիզմի դրսևորում դժվար է անվանել:։ Նա նշել է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հայտարարում է միջազգային իրավունքն անտեսելու և սեփական բարոյական սկզբունքներով ու բնազդներով առաջնորդվելու պատրաստակամության մասին, չի կարող հավանության արժանանալ։

Sputnik Արմենիա