Логотип

ՌԴ-ն կարծում է` ՀՀ-ի հետ կշարունակվի ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի հետ կշարունակվի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում երկխոսությունը։ Ասօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։

Նա նշել է, որ միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե այդ երթուղին ինչպես է աշխատելու գործնականում։

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ՝ Հայաստանն ընդգրկված է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը, ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տեղանքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին», – նշել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը:

Sputnik Արմենիա