Логотип

ՌԴ-ն Կիևի կողմից պատրաստականություն չի տեսնում. Պուտինը` բանակցությունների մասին

Ռուսաստանը Կիևի կողմից դեռ պատրաստականություն չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում։

Նա հիշեցրեց, որ ստամբուլյան բանակցություններից հետո ուկրաինական կողմը սկզբում համաձայնել էր՝ փաստացի նախաստորագրելով փաստաթուղթը, այնուհետև հրաժարվել էր` դեն նետելով բոլոր այդ պայմանավորվածությունները։ «Հիմա, ըստ էության, նրանք հրաժարվում են այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելուց։ Բայց, միևնույնն է, գիտեք, և մենք էլ տեսնում և զգում ենք և տեղյակ ենք որոշակի ազդանշանների մասին, այդ թվում՝ Կիևի ռեժիմի կողմից, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսություն վարել», – ասել է նա։

Պուտինը հայտնել է, որ հենց նոր ստացել է Գլխավոր շտաբի պետի զեկույցը ռազմական հատուկ գործողության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Երբ ՌԴ ԶՈւ–ն թշնամուն դուրս է շպրտել Կուրսկի տարածքից, նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ զինվորականների ձեռքը։

«Մեր զորքը գրոհում է բացարձակապես բոլոր ուղղություններով, իսկ թշնամին նահանջում է։ Ինչ-որ տեղում` ավելի արագ, ինչ-որ տեղում` ավելի դանդաղ, բայց ամենուրեք… Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ ԶՈւ–ին. զորքը առաջ է շարժվում բոլոր ուղղություններով, թշնամին նահանջում է», – նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով` Ուկրաինայի զինուժը Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) մի մասը վերադարձնելու անհաջող փորձ է անում։ Պուտինը հայտարարել է, որ Կրասնի Լիմանը կվերցվի մոտ ապագայում. քաղաքի 50%-ը ռուսական զորքի վերահսկողության տակ է։ Նա նաև նշել է, որ Սումիի ուղղությամբ անվտանգության գոտիներ են ստեղծվում։

«Կուպյանսկը ՌԴ ԶՈւ–ի վերահսկողության տակ է։ Ուկրաինական զինված ուժերի 3500 զինվորականները շրջափակման մեջ են, նրանք գրեթե շանս չունեն… Առաջխաղացումը կշարունակվի հարավ՝ դեպի Սլավյանսկ… Կոստյանտինովկայի կեսը վերահսկողության տակ է… Մեր խմբավորումը շատ արագ է շարժվում Զապորոժիեի մարզով և ազատագրում բնակավայրը բնակավայրի հետևից։ Այժմ արդեն Գուլյայպոլեի կեսը մեր վերահսկողության տակ է», – ասել է Պուտինը։

Sputnik Արմենիա