Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Սու-35 կործանիչներ վաճառել Թուրքիային, հայտնել է ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությունը:
«ՌԴ-ն պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել, եթե այդ երկիրը նման ցանկություն հայտնի», – ասել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը, տեղեկացնում է Panarmenian.net-ը:
