Логотип

ՌԴ-ն 2026 թվականին կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանվածներին

Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն «Եվրասիա» կազմակերպության և Ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ, երկարաձգվել է և կշարունակվի նաև 2026 թվականին։ Այս մասին հայտնել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը միանվագ ակցիա չէ, այլ հետևողական աշխատանք։

«Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ իրեր փոխանցելը, այլև մարդկանց ապագայի նկատմամբ վստահություն տալը, ցույց տալ, որ դժվար պահին Ռուսաստանը նրանց հետ է», – նշել է Չայկան։

2025 թվականին աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 5000 ընտանիքի։ Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ավելի քան 7.3 հազար մարդասիրական փաթեթ, ևս 1000–ը՝ երեխաների համար: Օգնությունն ուղղված է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեց անդամներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ:

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Sputnik Արմենիա